
Городское событиеАрмянский
Տոնի Վերադարձը
О событии
«Տոնի վերադարձը» ներկայացում է համախմբվածության, միասնական ուժի մասին: Այն պատմում է պալատական բնակիչների մասին, որոնք պայքարում են թագավորի որոշման դեմ: Ներկայացման կերպարներից մեկը վհուկը, որը սովորաբար հայտնի է չար արարքներով, նույնպես միանում է բարի գործ կատարող պալատականներին: Տոնը փրկում է Հայկ անունով գյուղացի փոքրիկ տղան: Պիեսի հեղինակն ակցենտավորել է երեխաների անմիջականությունն ու հավատը երազանքների հանդեպ: Ամբողջ ներկայացումն ուղեկցվում է արկածներով, երաժշտական համարներով ու կերպարների համար բազում փորձություններով: Կերպարները բեմից շփվում են դահլիճում նստած երեխաների հետ այդպիսով նրանց դարձնելով ներկայացման պասիվ դերակատարներ: Կերպարներ` Խորհրդական Թագավոր Շուն Վհուկ Ծաղրածու Հայկ Ձմեռ պապ Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ: Կազմակերպիչ՝ Ստեփան Մովսիսյան ԱՁ
Дата, время и площадка подтверждены источником. Ссылка ведёт к организатору или билетному сервису — там можно проверить места и условия покупки.
