ГДЕРЕВАН — GDErevan Открыть в TelegramTelegram
Афиша: Ghibli. մենության 40 տարին

Городское событиеАрмянский

Ghibli. մենության 40 տարին

Когда9 сентября 2026 · 20:00
ГдеМолодёжный экспериментальный театр (Улица Пап Тагавора 26)
Цена≈ 557 ₽2 000 ֏

О событии

GHIBLI. մենության 40 տարին Մաս 1: Միյաձակի ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնի Բակ (Պապ թագավորի 26, նախկին՝ Ամիրյան) «Գրեթե անխուսափելի էր, որ աշխարհի մեծագույն անիմատորը ճապոնացի է լինելու»,– ասել է լրագրող Մարգարեթ Թելբոթը Հայաո Միյաձակիի մասին։ 2026-ին անվանի ռեժիսորն ու բոլորի կողմից սիրված կախարդական աշխարհների հեղինակը նշել է իր 85-ամյակը։ Միյաձակիի բոլոր երկրպագուներին հրավիրում ենք Վարպետի ստեղծագործությանը նվիրված զրույցի։ Արվեստի քննադատ Սոնա Արսենյանը կներկայացնի աշխարհի լավագույն անիմատորի պատմությունը: Կխոսենք՝ ինչու է Միյաձակին այդքա՜ն հրաշալի։ Ովքե՞ր և ինչե՞րն են ձևավորել իր անկրկնելի ոճը։ Ինչպիսի՞ն էր երիտասարդ Հայաոյի ստեղծագործական ուղին ու ինչպե՞ս է նա եկել այն թեմաներին, որոնք նորից ու նորից կրկնելու է իր ֆիլմերում՝ արդեն հասուն տարիքում։ Վերջում էլ կդիտենք Իսաո Տակահատայի «Մեծ ու փոքր պանդաները» (PANDA! GO PANDA!, 1972) անիմացիոն ֆիլմը, ուր Միյաձակին հանդես է եկել՝ որպես սցենարի և կերպարների հեղինակ։ Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն

Дата, время и площадка подтверждены источником. Ссылка ведёт к организатору или билетному сервису — там можно проверить места и условия покупки.