Афиша: Ջուլիետտա Ստեփանյան | Հոբելյանական երեկոНа армянском

ТеатрНа армянском

Ջուլիետտա Ստեփանյան | Հոբելյանական երեկո

8 ноября, вс · 19:00

Национальный академический театр имени Габриэла Сундукяна·Григора Лусаворича 6, Yerevan, Armenia

Ценаот 7 000 ֏≈ от 1 894 ₽
Купить билет

Билеты продаёт организатор: цена и условия подтверждаются на его стороне.

О событии

ՋՈՒԼԻԵՏՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ 75 Հոբելյանական ներկայացում և տոնական երեկո Տարիներ շարունակ նա բեմից մեզ պարգևել է ծիծաղ ու հուզմունք, ստեղծել կերպարներ, որոնց սիրել ենք, որոնց մեջ երբեմն ճանաչել ենք ինքներս մեզ։ Նրա դերերից յուրաքանչյուրի հետևում արվեստին նվիրված աշխատանքն է և հանդիսատեսի հետ այն ջերմ կապը, որ ստեղծվում է տարիների ընթացքում։ Նոյեմբերի 8-ին սիրով հրավիրում ենք Սունդուկյան թատրոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետտա Ստեփանյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական ներկայացմանն ու տոնական երեկոյին։ Սիրելի արտիստի հոբելյանը նշելու ենք թատրոնում՝ բեմի լույսերի ներքո, հանդիսատեսի սիրով ու ջերմ ծափահարություններով։ Սա առիթ է վայելելու ներկայացումը և միասին շնորհակալություն ասելու այն դերերի ու ապրումների համար, որոնք տարիներ շարունակ մեզ հետ տուն ենք տարել։ Եկե՛ք այդ երեկոյի մասնակիցը դառնանք։ Թող դահլիճում հավաքվի այն ամբողջ սերն ու ջերմությունը, որ Ջուլիետա Ստեփանյանը նվիրել է իր հանդիսատեսին։ Նոյեմբերի 8 Ժամը՝ 19։00 Սունդուկյան թատրոն Տոմսերի արժեքը՝ 7000-15000 դրամ Կազմակերպիչ՝ Ժորա Գյուլումյան ԱՁ.

Национальный академический театр имени Габриэла Сундукяна·Григора Лусаворича 6, Yerevan, Armenia

Открыть в Яндекс Картах

8 ноября, 19:00от 7 000 ֏
Купить билет