ГДЕРЕВАН — GDErevan Открыть в TelegramTelegram
Афиша: Ճամփորդություն դեպի Ֆրանսիայի հարավ

Городское событиеАрмянский

Ճամփորդություն դեպի Ֆրանսիայի հարավ

Когда25 октября 2026 · 10:00
ГдеGO with GRETA
Цена≈ 258 278 ₽950 000 ֏

О событии

Հոկտեմբերի 25-30-ը միացեք մեր մշակութային ճամփորդությանը դեպի Ֆրանսիայի հարավ: Փաթեթի արժեքը` 2250 եվրո: Այն իր մեջ ներառում է թռիչքները, հյուրանոցը` նախաճաշով, դիմավորումն ու ճանապարհումը, ներքին փոխադրումները, թանգարանների մուտքավճարները, զբոսավարի ծառայությունը: Կարող ենք աջակցել վիզայի ստացման հարցում: Այցելելու ենք Պիկասսոյի, Մատիսի և Շագալի թանգարաններ, լինելու ենք Նիսում, Սեն-Պոլ-դը-Վանս միջնադարյան քաղաքում, որտեղ իրենց ոգեշնչումն են գտել 20-րդ դարի բազմաթիվ հայտնի նկարիչներ, գնալու ենք Մոնակոյի իշխանական պալատ, Էզ չքնաղ միջնադարյան գյուղ և Ֆրանսիական Ռիվիերայի ամենառոմանտիկ ու գեղեցիկ գյուղերից մեկը՝ Տուրետ-սյուր-Լու։ Մեզ ուղեկցելու է Նիսում ապրող փորձառու հայ զբոսավար: Իսկ կազմակերպչական բոլոր հարցերը հոգալու է Go with Greta տուրիստական կազմակերպությունը:

Дата, время и площадка подтверждены источником. Ссылка ведёт к организатору или билетному сервису — там можно проверить места и условия покупки.