
ТеатрАрмянский
Ամուսնա«ՎԵՐ»լուծություն
О событии
Սիրո, ընտանեկան հարաբերությունների և հումորի խաչմերուկում ծնված Աշոտ Տեր-Մաթևոսյան և Սոֆյա Պողոսյանի առաջին համատեղ ներկայացումը։ Երևան, 2025 թ․։ Աշոտն ու Սոֆյան՝ յոթ տարվա ամուսիններ, կանգնած են ամենադժվար որոշման առաջ․ ամուսնալուծություն։ Սովորական թվացող հրաժեշտի երեկոն վերածվում է դրամատիկ ու զավեշտալի բախումների շարանի․ կենցաղային վեճերից մինչև մարդկային ամենախորը արժեքների քննարկում. կարճ ասած «ամուսնավերլուծության»։ Ներկայացումը, լի հումորով ու սուր երկխոսություններով, հանդիսատեսին ստիպում է և՛ ծիծաղել, և՛ մտորել այն մասին, թե որքան կարևոր է միմյանց լսել, ընդունել ու պահպանել ընտանիքը։ Տոմսերի արժեքը՝ 2500–7000 դրամ Կազմակերպիչ՝ Աշոտ Տեր-Մաթևոսյան ԱՁ
Дата, время и площадка подтверждены источником. Ссылка ведёт к организатору или билетному сервису — там можно проверить места и условия покупки.



