ГДЕРЕВАН — GDErevan Открыть в TelegramTelegram
Афиша: Փարիզյան դատավճիռ

ТеатрАрмянский

Փարիզյան դատավճիռ

Когда27 сентября 2026 · 19:30
ГдеЕреванский драматический театр имени Грачья Капланяна
ЦенаЦена уточняется

О событии

Պերճ Զեյթունցյան «Փարիզյան դատավճիռ» «ԱՍԱԼԱ» դրամա 2 գործողությամբ։ 1981 թվականին ԱՍԱԼԱ-ի՝ հայ գաղտնի բանակի 4 մահապարտ անդամներ Փարիզում գրավում են թուրքական հյուպատոսարանը: Բանակցություններից հետո նրանք հանձնվում են իշխանություններին, պայմանով, որ իրենց դատը տեղի ունենա բաց և հրապարակային: Թուրք մեղադրողները ամեն ջանք գործադրում են, որպեսզի նրանք ճանաչվեն ահաբեկիչներ: Բայց 4 հերոս-հայ տղաների կեցվածքը և նրանց դատապաշտպան, հայտնի փաստաբան Պատրիկ Դևեճանի խոսքը, թե դատարանին, թե ամբողջ աշխարհին ապացուցում են, որ նրանք պահանջատեր են և 1915 թվականին տեղի ունեցածը ոչ միայն մեր երկրի մեծ մասի կորուստն էր և ողբերգությունը, այլ ցեղասպանություն: Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին և նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացումը առ այսօր բեմ է բարձրացվել 100 անգամ: «Փարիզյան դատավճիռ» բեմադրության ասելիքը մեծ արձագանք ունի մանավանդ հայրենասեր երիտասարդության շրջանում: 14 տարեկանից ցածր երեխաների մուտքը երեկոյան ներկայացումներին արգելվում է: Տոմսերի արժեքը` 2500-7000 դր: Սիրելի՛ հանդիսատես, Ընդառաջ գնալով Ձեր խնդրանքին և հաշվի առնելով քաղաքի խցանումներն ու աշխատանքային օրվա ուշ ավարտը, 2026 թվականի հունիսից ներկայացումները կմեկնարկեն ժամը 19:30-ին՝ նախկին 19:00-ի փոխարեն: Տեղեկացնում ենք, որ ներկայացման մեկնարկից հետո դահլիճի դռները փակվում են և մուտքը դահլիճ խստիվ արգելևում է 19:30-ից հետո: Ցավոք ուշանալու դեպքում կարող եք դահլիճ մտնել միայն ընդմիջման ժամանակ: Խնդրում ենք թատրոն գալ առնվազն 15 րոպե շուտ: Շնորհակալ ենք ձեր պատասխանատու վերաբերմունքի և մեզ հետ լինելու համար Կազմակերպիչ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ

Дата, время и площадка подтверждены источником. Ссылка ведёт к организатору или билетному сервису — там можно проверить места и условия покупки.